Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Eco Gyumri շարժման համախոհների թիվն ավելանում է. անդամները հիմնականում Ռուսաստանից Գյումրի տեղափոխվածներն են

Eco Gyumri շարժման համախոհների թիվն ավելանում է. անդամները հիմնականում 
Ռուսաստանից Գյումրի տեղափոխվածներն են

ԳՅՈՒՄՐԻ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Eco Gyumri շարժման համախոհների թիվը գնալով մեծանում է: Ավելանում են նաև շարժման կողմից իրականացվող ծրագրերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նորաստեղծ շարժումը, որի անդամները հիմնականում Ռուսաստանից Գյումրի տեղափոխված տարբեր մասնագիտությունների  երիտասարդներն են, սեփական նախաձեռնությամբ և միջոցներով, շաբաթօրյակներ են կազմակերպում քաղաքի տարբեր հատվածներիում:

Նախաձեռնության հեղինակ, Մոսկվայի պետական համալսարանի Հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ, Eco Gyumri շարժման համակարգող Աննա Դոկուչաեվային  հաջողվեց մաքուր Գյումրի գաղափարի շուրջ համախմբել շատերին, իսկ վերջերս նրանց միացան նաև ՌԴ-ից Հայաստան տեղափոխված, մասնագիտությամբ քաղաքագետ, «Դեպի Հայք» կազմակերպության կամավոր Հովհաննես Մինասյանը և իր ընկերները:

Eco Gyumri-ն այսօր ոչ միայն մաքրում է քաղաքի տարբեր հատվածները, այլ նաև բնապահպանական այլ  ծրագրեր է իրականացնում՝  աղբի տեսակավորում, իրերի փոխանակում  և հումանիտար աջակցություն:

«Երբ ես միացա նախագծին, հասկացա, որ միայն շաբաթօրյակներ չպետք է անենք, այլ գլոբալ քայլեր՝ աղբի տեսակավորում, շների ապաստարանի ստեղծում ու հումանիտար աշխատանք: Դրա համար նախատեսում ենք, որ շուտով Eco Gyumri-ն նախաձեռնությունից կվերածվի հասարակական կազմակերպության և սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության, ինչը հնարավորություն կտա դրամաշնորհներ բերելու ու ծրագրեր կյանքի կոչելու»,- ասում է Հովհաննեսը:

Քաղաքի մաքրության համար տարվող աշխատանքների գաղափարին միացել է դիզայներ Յուլիան: «Սա այն քիչ բանն է, որ ես կարող եմ անել սիրելի քաղաքի համար, իսկ այս փոքրիկ քաղաքը չսիրել հնարավոր չէ. սա այն քաղաքն է, որի մասին միշտ եմ երազել՝ հեքիաթային քաղաք է»,-ասում է Յուլիան՝

Այս պահին շուրջ երեք տասնյակ համախոհ ունեցող նախաձեռնությանը միացողների թիվը գնալով ավելանում է:

Արմենուհի Մխոյան       


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am