Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում

Գերմանական BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական հանրահայտ BILD հրատարակությունը Վրաստանը ներառել է 2023 թ.-ի լավագույն զբոսաշրջային ուղղությունների հնգյակում և իր ընթերցողներին խորհուրդ է տվել այցելել այս երկիր: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Հրատարակությունը հրապարակել Է այս տարվա գարնան և ամռան հետաքրքիր զբոսաշրջային ուղղությունները: Հոդվածի հեղինակն ընդգծում է, որ գերմանացի զբոսաշրջիկների համար հատկապես գրավիչ կարող են լինել Իսպանիայի, Կաբո Վերդեի, Խորվաթիայի, Ալբանիայի և Վրաստանի առողջարանները:

«Վրաստանի տարածքը Բավարիայի չափ է, իսկ բնակչությունը՝ Բեռլինի: Դուք պետք է այցելեք Վրաստան ոչ միայն այն պատճառով, որ այն այս տարի հյուրընկալ երկիր է եղել ITB Berlin զբոսաշրջային ցուցահանդեսում։ Մյունխենից և Դյուսելդորֆից մինչև Թբիլիսի թռիչքի ժամանակը ընդամենը 4 ժամ է։ Ուղիղ ավիաչվերթներն իրականացվում են Բեռլինից, Մեմինգենից և Դորտմունդից՝ Քութայիսի ուղղությամբ», - նշվել Է հոդվածում։

2022 թ.-ին Գերմանիայից Վրաստան է ժամանել ավելի քան 48 500 այցելու։ Մարտի սկզբին Վրաստանը որպես հյուրընկալող երկիր մասնակցել է ITB Berlin 2023 խոշորագույն միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին։ Միջոցառումը մեկնարկել Է վրացական մեծ համերգով, որի ծրագիրը հարուստ էր ու բազմազան։ ITB Berlin 2023-ում Վրաստանի կարգախոսն էր «Անսահման հյուրընկալություն»:

ITB Berlin-ը (Internationale Tourismus-BՓrse Berlin) աշխարհի ամենամեծ զբոսաշրջային ցուցահանդեսն է, որն արտացոլում է միջազգային զբոսաշրջության զարգացման բոլոր հիմնական միտումները։ Ցուցահանդեսն առաջին անգամ անցկացվել է 1966 թ.-ին և այդ ժամանակվանից համաշխարհային հռչակ Է ձեռք բերել:-


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am