Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Հստակեցվել են ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ նախարար

Հստակեցվել են ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում. ԿԳՄՍ 
նախարար

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հստակեցվել են ակադեմիական քաղաքի դիրքերը՝ երեք կլաստերներում: ԿԳՄՍ նախարարը հայտնեց, որ նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում ակադեմիական քաղաք ծրագրի աշխատանքներին, որը կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 24-ին իր պաշտոնավարման 100 օրվան նվիրված ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Այստեղ մենք ճշգրտել ենք մեր ճանապարհային քարտեզը, թե ինչպես  պետք է շարժվենք: Եկող շաբաթ կկարողանանք շրջանառել ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման կառույցի ստեղծման նախագիծը»,-ասաց նա:

Նախարարը նշեց, որ հաստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը՝ երեք կլաստերներում։

«Կոնկրետ կլաստերներում պլանավորված են արդեն աշխատանքները, օրինակ արվեստի կլաստերում, որը ինչպես գիտեք՝ պլանավորում ենք «Հայֆիլմի» տարածքում: Երկրորդը՝ ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհը և գիտահետազոտական գործունեությունը: Եվ երրորդ կլաստերը, որը բավական մեծ է և այստեղ կարող է տեղակայվել կրթական, սպայական ինչպես նաև մենք պլանավորում ենք, որ այստեղ կցանկանան տեղափոխվել մեր երկրում գործունեություն ծավալող միջազգային կամ միջպետական բուհերը: Այս բոլոր հարցերն այժմ քննարկվում են»,- ասաց նա։

Անդրեասյանն ընդգծեց, որ քննարկումների ընթացքում ոչ միայն խոսվում  է բուհական ստանդարտ ենթակառուցվածքի ստեղծման՝ օրինակ լսարանների, մարզադահլիճների  մասին, այլ օրինակ արվեստի ոլորտի բուհերի համար ժամանակակից համերգասրահ ունենալու մասին, կինոթատրոնի կինոարտադրության ամբողջ շղթան ունենալու հնարավորության ու ենթակառուցվածքների մասին:

«Այսինքն, սա մի ամբողջական համալիր մոտեցում է,  որը պետք է նախագծվի և մենք այստեղ նույնպես շատ ուշադիր կլինենք, որպեսզի ճարտարապետական մոտեցումներն ու լուծումները նույնպես բավարարեն պահանջներին»,- ասաց նախարարը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am