Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սիսիանում և Անիում, ժամը 17։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46․59%-ը

Սիսիանում և Անիում, ժամը 17։00-ի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46․59%-ը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին, մարտի 26-ին ժամը 17:00-ի դրությամբ, մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 42%-ը կամ 22 880 քաղաքացիներից 9 610-ը։ Շիրակի մարզի Անի համայնքում, նույն ժամի դրությամբ, քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 53․18%-ը կամ 15 918 քաղաքացուց 84 65-ը, և երկու համայնքներում քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 46․59%-ը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Ըստ աղբյուրի՝ ընտրողների մասնակցության թվերին ըստ բնակավայրերի կարելի է ծանոթանալ ԿԸՀ կայքում։

Նշվում է, որ Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am