Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում

ՔՊ-ն հաղթել է Անի և Սիսիան համայնքների ՏԻՄ ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 հազար 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9869 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5180 քվե, 3134 քվե ստացել է «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, «Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795, իսկ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ 744 ձայն։

Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 հազար 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 հազար 355 մարդ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7325 ձայն, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2553 ձայն, իսկ «Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1443 քվե։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am