Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը

ԱՄՆ մի խումբ կոնգրեսականներ դարձյալ Ներկայացուցիչների պալատին են 
ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մի խումբ  կոնգրեսականներ ևս մեկ անգամ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Հայոց ցեղասպանության կրթական ակտը՝ հիմնվելով այն բանի վրա, որ ԱՄՆ Կոնգրեսը և նախագահը պաշտոնապես ճանաչել են այս հանցագործությունը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից:

Ակտը նորից ներկայացնելու նախաձեռնությամբ հանդես են եկել կոնգրեսականներ Աննա Էշուն, Դեյվիդ Վալադաոն, Թեդ Լյուն և Գաս Բիլիրակիսը: Միջոցը նախատեսում է ֆինանսավորել Կոնգրեսի գրադարանի կրթական ծրագրերը Հայոց ցեղասպանության պատմության, դրանից քաղած դասերի, հետևանքների և դրա համար ներկայում վճարվող գնի վերաբերյալ:

Այս օրինագծով նախատեսվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլարի ֆինանսավորում տրամադրել Կոնգրեսի գրադարանին՝ ամերիկացիներին կրթելու 1915-1923 թթ.-ին միլիոնավոր հայերի, հույների, ասորիների, քաղդեացիների, սիրիացիների, արամեացիների, մարոնիների և այլ քրիստոնյաների՝ Օսմանյան Թուրքիայի կողմից համակարգված և կանխամտածված, պետականորեն հովանավորվող զանգվածային սպանությունների, ազգային մշակույթի յուրացման կամ ոչնչացման և աքսորի մասին:

Հայոց ցեղասպանության կրթական ակտը փորձում է հակազդել այն քարոզչությանը, որը պնդում է, թե, իբր, «1915-1923 թթ.-ին Օսմանյան Թուրքիայի կողմից միլիոնավոր քրիստոնյաների համակարգված զանգվածային սպանությունները տեղի չեն ունեցել»։

«Քանի որ Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ բացահայտորեն ձգտում է ավարտին հասցնել Հայոց ցեղասպանությունը, ամերիկյան դպրոցականներին ավելի քան երբևէ անհրաժեշտ է դասեր քաղել ողջ մարդկության դեմ դեռևս անպատիժ, դեռ շարունակվող հանցագործությունից», - հայտնել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am