Երևանում՝ 11:07,   22 Մայիս 2024

Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը Դին Լիժենն է  

Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը Դին Լիժենն է

 

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը չինացի Դին Լիժենն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարի դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի`7:7 հաշվով և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում: Լիժենին հաջողվեց թայ-բրեյքի 4-րդ պարտիայում հաղթանակի հասնել սև խաղաքարերով և հռչակվել աշխարհի նոր չեմպիոն:

Յան Նեպոմնյաշչին 32 տարեկան է: Գրոսմայստերի նորման լրացրել է 2007 թվականին: Ռուսաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, ինչպես նաև Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր է: Նա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդն է և զիջում է միայն աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին:

Դին Լիժենը 30 տարեկան է: Գրոսմայստերի նորման լրացրել է 2009 թվականին: Նա չինացի շախմատիստներից ունի ամենաբարձր վարկանիշն աշխարհի լավագույնների շարքում:

Լիժենն իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվեց չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ն որոշեց, որ մրցախաղը կանցկացվի հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենի միջև:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am