Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի 375 մլն դոլար

Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի 
չափը կկազմի 375 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի չափը կկազմի 375 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ասված է Սպիտակ տան կայքում մայիսի 21-ին հրապարակված մամուլի հաղորդագրությունում: 

Փաստաթղթում հաղորդվում է Կիևին «մինչև 375 մլն դոլար հատկացնելու» մասին, որն այդ թվում կուղղվի ուկրաինացի զինվորականների ուսուցմանը:

Ավելի վաղ Reuters գործակալությունը տեղեկացրել էր, որ Բայդենը հայտարարել Է Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին, դրանում կներառվեն «զինամթերք, հրետանի և զրահատեխնիկա»:

ԱՄՆ-ն Ուկրաինային 35,7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել 2022 թվականի փետրվարի 24-ից և 36,9 միլիարդ դոլար՝ այն ժամանակվանից, երբ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Ջո Բայդենը, ավելի վաղ հայտնել էր Պենտագոնի մամուլի ծառայությունը։

Politico պարբերականը նշել էր, որ 2022 թվականի դեկտեմբերին Կոնգրեսի կողմից հաստատված՝ Ուկրաինային 48 միլիարդ դոլարի օգնության փաթեթից մնացել է մոտ 6 միլիարդ դոլար։ Սա նշանակում է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի կարիքների ֆինանսավորումը կարող է սպառվել մինչև ամառվա կեսը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am