Երևանում՝ 11:07,   28 Փետրվար 2024

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել Իվան Բուշուևը

Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հաղթող է ճանաչվել 
Իվան Բուշուևը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամփոփվել են Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային 1-ին մրցույթի արդյունքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի կազմակերպչական խմբից, ժյուրիի որոշմամբ՝ 1-ին մրցանակի արժանացել է Իվան Բուշուևի (Ռուսաստան) հեղինակած ստեղծագործությունը, 2-րդ տեղը գրավել է Արսեն Բաբաջանյանը (Հայաստան-Գերմանիա), 3-րդ մրցանակը ստացել է Վարդան Հարությունյանը (Հայաստան)։ «Կողբ» հիմնադրամի համակրանք» անվանակարգում մրցանակ շնորհվել է Ալինա Պոդզորովային (Ռուսաստան)։

IMG-4063.jpg (4.56 MB)

«Հրավիրված գալա համերգի ընթացքում ստեղծագործությունները ներկայացվել են «Ասոնանս» անսամբլի կատարմամբ։

Իվան Բուշուևը մրցանակաբաշխությունից հետո նշեց, որ երջանիկ է, որ իր երաժշտությունը հնչել է մրցույթի գալա համերգի ընթացքում։ Նա ընդգծեց, որ ուրախ է, որ իր մեծ կապերը հայ ժողովրդի ու հայկական մշակույթի հետ կարողացավ արտահայտել երաժշտության միջոցով։

Հիշեցնենք, որ մրցույթը կազմակերպել էր «Կողբ» հիմնադրամը, այն միտված է միավորելու տաղանդավոր կոմպոզիտորներին աշխարհի բոլոր ծայրերից` ստեղծելով յուրահատուկ հարթակ, որտեղ կմիաձուլվեն երաժշտությունն ու գրականությունը: Մրցույթի նպատակը տաղանդավոր երաժիշտների բացահայտումն է, արդի պոեզիայի հանրահռչակումը, հայ գրի, խոսքի արժևորումն աշխարհին ամենահասանելի լեզվի՝ երաժշտության միջոցով։

Մրցույթի գլխավոր հովանավորներն էին FastBank-ը և FastShift ընկերությունը, հովանավորներն էին Team Telecom Armenia և Տրանսիմպեքս (FedEx) ընկերությունները»,- ասվում է հաղորդագրության մեջ։  

Ըստ աղբոյւրի՝ ժյուրիի նախագահ Արամ Հովհաննիսյանը նշել է, որ մցույթը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ հասկանալու, որ հայոց լեզուն ունի շատ թաքնված դռներ, այն մեծ ասելիք ունի նաև կոմպոզիտորի համար, ով փնփրտուքների մեջ իրեն նորովի է բացահայտում։ Նա վստահություն հայտնեց, որ մրցույթի շրջանակներում գրված ստեղծագործությունները երկար կապրեն տարբեր համերգային բեմերում՝ գրավելով ունկնդրի սրտերը։

«Կողբ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Արման Բարսեղյանն ընդգծել է, որ հիմնադրամի համար մեծ պատիվ է Մանսուրյանի անվան մրցույթի կազմակերպիչ լինելը։ Նրա խոսքով՝ մրցույթի նպատակներից էր նաև Հայաստանում մշակութային ակտիվությանը նպաստելն ու աշխարհի մշակութային քարտեզի վրա Երևանն ու Հայաստանն ավելի տեսանելի դարձնելը։

«Մաեստրո Մանսուրյանը մրցույթի փակման արարողությանը նկատեց, որ իր մեծագույն սերը եղել են Կոմիտասը, հայկական պոեզիան՝ 5-րդ դարից մինչև Եղիշե Չարենց ու Համո Սահյան, և ամիսներ առաջ լսելով մրցույթի նախաձեռնության մասին՝ առաջարկել էր այն կազմակերպել՝ առանցքում ունենալով հայերենը»,- հայտնում են մրցույթի կազմակերպչական խմբից։

IMG-4066.jpg (3.37 MB)

Մանսուրյանի անվան մրցույթին դիմել էին 13 երկրի 24 կոմպոզիտորներ։ Ժյուրիի գնահատման արդյունքում եզրափակիչ փուլ էին անցել 6 կոմպոզիտորներ, որոնք էլ պայքարում էին հաղթողի կոչման համար։

Մրցույթին դիմած բոլոր մասնակիցները ներկայացրել էին մեկ վոկալ-գործիքային ստեղծագործություն կամ շարք՝ գրված ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար: Բոլոր ստեղծագործությունները գրված են եղել հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]