Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Երևանն ու Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ. երևանյան պատվիրակությունը պաշտոնական այցով Չինաստանում էր

Երևանն ու Ցինդաոն հռչակվել են քույր քաղաքներ. երևանյան պատվիրակությունը 
պաշտոնական այցով Չինաստանում էր

ԵՐԵՎԱՆ,  20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ու Չինաստանի Ցինդաո քաղաքի միջև ստորագրվել է քույր-քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին համաձայնագիր: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, փաստաթղթով երկու քաղաքները գործակցություն կծավալեն առևտրի, գիտության և տեխնիկայի, հումանիտար, կապի ու քաղաքային տնտեսության այլ ոլորտներում: 

Պաշտոնական հանդիպման շրջանակում Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն ու Ցինդաոյի քաղաքապետ Չժաո Խաոչժին քննարկել են քաղաքների միջև գործակցության կոնկրետ անելիքներն ու հեռանկարները: 

Շնորհակալություն հայտնելով գործակցության պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ համաձայնագիրը հնարավորություն կտա առարկայական ծրագրեր իրականացնել քաղաքային տնտեսության տարբեր ուղղություններով: 

«Չինաստանն ու Հայաստանը դեռ դարեր առաջ ունեցել են բարեկամական հարաբերություններ, իսկ այսօր ստորագրված համաձայնագիրը ևս մեկ ապացույց է մեր փոխադարձ ցանկությանը՝ պահպանելու և ամրապնդելու բազմադարյա բարեկամական կապերը: Իրականում առկա է լայն դաշտ՝ համատեղ ծրագրերի իրականացման համար, և ես իմ հերթին կանեմ հնարավորը, որ դրանք գործնականում հաջող ընթացք ստանան»,- նշել է Լևոն Հովհաննիսյանն ու գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել Երևան: 

Ցինդաոյի քաղաքապետն իր հերթին ընդգծել է, որ շուրջ 10 մլն բնակչություն ունեցող քաղաքը կառավարման իր փորձն ու հնարավորությունները պատրաստ է կիսել գործընկեր Երևանի հետ: Չժաո Խաոչժին նաև ընդգծել է, որ համատեղելով ջանքերը՝ քաղաքները կկարողանան կյանքի կոչել համաձայնագրում ամփոփված բոլոր դրույթները:   

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am