Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԱՄՆ-ն և Հնդկաստանը համաձայնեցրել են ռազմարդյունաբերական համալիրում համագործակցության ճանապարհային քարտեզը

ԱՄՆ-ն և Հնդկաստանը համաձայնեցրել են ռազմարդյունաբերական համալիրում 
համագործակցության ճանապարհային քարտեզը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնը և Նյու Դելին համաձայնեցրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հունիսի 22-ին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«ԱՄՆ-ն և Հնդկաստանը համաձայնեցրել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության ճանապարհային քարտեզը, որը բովանդակում է պաշտպանական արդյունաբերության համար գործունեության ուղղությունները և հնարավոր է դարձնում սպառազինությունների առաջատար համակարգերի համատեղ արտադրությունը, ինչպես նաև համատեղ հետազոտությունների, փորձարկումների անցկացումը և այնպիսի տեխնոլոգիաների նախատիպերի ստեղծումը, որոնք կորոշեն ռազմական հզորության ապագան», - ասված է երկու երկրների բարձր մակարդակի երկկողմ բանակցությունների արդյունքներով Սպիտակ տան հրապարակած տեղեկագրում։

Նշվում է, որ երկրներն սկսել են բանակցություններ փոխադարձ պաշտպանական գնումների և մատակարարումների անվտանգության համաձայնագրի շուրջ, որը «թույլ կտա մատակարարել պաշտպանական ապրանքներ մատակարարումների շղթաների չնախատեսված խախտումների դեպքում»։

ԱՄՆ ղեկավարի վարչակազմը նշում է, որ երկրները նաև ձեռնարկել են քայլեր «հույժ կարևոր տեղեկատվության փոխանակման խորացման» համար:

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պետական այցով գտնվում էր ԱՄՆ-ում, որտեղ նա հանդիպել է գործարար շրջանակների հետ, ելույթ ունեցել ԱՄՆ Կոնգրեսի առջև, մասնակցել իր պատվին մատուցված պետական ընթրիքին և բանակցություններ վարել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am