Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

«Արարատ»-ի մարզիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

«Արարատ»-ի մարզիչը երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ակումբի և վերջինիս գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանի միջև պայմանագրի ժամկետը երկարաձգվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Գագիկ Սիմոնյանի գլխավորությամբ «Արարատ»-ն անցկացրել է 2022/23 մրցաշրջանի վերջին 12 հանդիպումները՝ գրանցելով չորս հաղթանակ, չորս ոչ-ոքի և չորս պարտություն:

51-ամյա Գագիկ Սիմոնյանը որպես ֆուտբոլիստ  խաղացել է «Վան»-ում, «Արարատ»-ում, «Բանանց»-ում և «Ուլիս»-ում, ինչպես նաև Լիբանանի առաջնության ՀՄՄ և «Թադամոն Սուր» ակումբներում։ Գագիկ Սիմոնյանը նաև մեկ հանդիպում է անցկացրել Հայաստանի Ազգային հավաքականում:

Որպես մարզիչ աշխատել է նաև Երևանի «Ուլիս»-ում:

Գագիկ Սիմոնյանի մարզչական շտաբում կշարունակեն աշխատել Գևորգ Պողոսյանը, Ռաֆայել Սաֆարյանը և Արա Աբրահամյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am