Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը

«Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում ներկայացվում է 
հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը

ԳՅՈՒՄՐԻ,  29 ՀՈՒՆԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի շրջանակներում hունիսի 29-ին «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի «Էմիլի Արեգակ» կենտրոնում տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների վերաբերյալ մշակութային միջոցառում։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, բացման խոսքով հանդես եկան «Դեպի ներառական Հայաստան»  ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը, «Կարիտաս Արեգակ» հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանն ու «Դեպի ներառական Հայաստան» ծրագրի համայնքների հզորացման խմբի համակարգող Հայկ Մկրտչյանը։

IMG_2882-1.JPG (7.38 MB)

«Ծրագրի շրջանակներում մեր նպատակն է անդամ կազմակերպությունների կողմից իրականացվող տարբեր միջոցառումներով նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունների և հնարավորությունների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը, ներառականության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, հավասար մասնակցության խթանմանը։  Ներկայացված աշխատանքները, բեմադրությունը, պարերի և արվեստի այլ ճյուղերի ուսուցումը հաշմանդամություն ունեցող երիտասարդների ստեղծագործական երևակայության, աշխատանքային ներուժի, անկախ կյանքի ձգտման արտացոլումն է։ Մենք նաև հանրությանը ցույց ենք տալիս հաշմանդամություն ունեցող անձանց ներուժն ու ներառականության կարևորությունը, ինչպես տեսնում եք ամբողջ աշխատանքները կատարում են հաշմանդամություն ունեցող և չունեցող երիտասարդներն ու նրանց ծնողները»,- նշեց «Դեպի ներառական Հայաստան»  ծրագրի ղեկավար Գայանե Գրիգորյանը:

Միջոցառումը մեկնարկեց հաշմանդամություն ունեցող անձանց ծնողների երգչախմբի կատարմամբ, որին հաջորդեց հաշմանդամություն ունեցող անձանց ձեռքի աշխատանքների ցուցահանդեսը։

IMG_2948.JPG (1.52 MB)

Միջոցառումը բաղկացած էր երկու մասից։ Առաջին հատվածում մասնագետները կարպետագործության, գոբելենագործության, կավագործության, այգեգործության, էտյուդների բեմադրության և հայկական պարերի ուսուցման վարպետաց դասեր անցկացրեցին, իսկ երկրորդ հատվածում  մասնակիցները ներկայացրեցին ուսուցման արդյունքները:

 

           

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am