Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Ալյասկայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

Ալյասկայի ափերի մոտ ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Ալյասկա նահանգի ափերի մոտ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, երկրաշարժը տեղի է ունեցել UTC ժամանակով 6:48-ին: Էպիկենտրոնը գտնվել է Սանդ Փոյնթ քաղաքից 106 կմ  հարավ, օջախը գտնվել է 9 կմ խորության վրա:

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է ցունամիի վտանգի մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am