Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ՌԴ քաղաքացին ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից ցած է նետվել և մահացել. հանգամանքները պարզվում են

ՌԴ քաղաքացին ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքերից մեկի 5-րդ հարկից 
ցած է նետվել և մահացել. հանգամանքները պարզվում են

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում հուլիսի 20-ին տեղի է ունեցել դժբախտ պատահար. ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձը հարցաքննությունից հետո հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է։  «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Օպերատիվ տեղեկություններ են ստացվել ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձի կողմից իր անվամբ թմրամիջոցների՝ դեմիթոքսիֆենէթիլամինի պարունակությամբ ծանրոցներ ստանալու մասին:

2023թ. հուլիսի 14-ին ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում: 

Հուլիսի 19-ին՝ ժամը 11:15-ին, անձը փաստացի վերցվել է արգելանքի ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից։ Նույն օրը նա ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, և վարույթն իրականացնող քննիչի կողմից կայացվել է նշված անձին թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու հիմնավոր կասկածանքի հիմքով ձերբակալելու որոշում։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, հուլիսի 20-ին հարցաքննություն իրականացնելու համար, անձը ՊԵԿ ՄԴՊ վարչության աշխատակիցների կողմից կրկին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, ներկայացել է նաև վերջինիս փաստաբանը, ինչպես նաև հրավիրվել է համապատասխան թարգմանիչ։ Տեսագրման պայմաններում և փաստաբանի ու թարգմանչի մասնակցությամբ անցկացվել է հարցաքննություն և դրան առնչվող անհրաժեշտ վարութային գործողություններ։ 

Այդ գործողությունների ավարտից հետո վերջինս, հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում կատարվում են անհրաժեշտ անհետաձգելի գործողություններ։ Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կատարվածի հանգամանքները պարզելու համար։

Նշվում է, որ ընթացիկ արդյունքների վերաբերյալ հանրությանը կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am