Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Չինաստանում դպրոցի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 11-ի

Չինաստանում դպրոցի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 11-ի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող միջնակարգ դպրոցի սպորտային մասնաշենքում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Xinhua պարբերականի հրապարակումը։

Փլատակներում 15 մարդ էր մնացել։ Հուլիսի 24-ին փլատակներից դուրս բերված 4 հոգու կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկ հոգու գտել են մահացած։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։

Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկրի հյուսիս-արևելյան Հեյլունցզյանի նահանգի Ցիցիկար քաղաքում: Այդ պահին մարզադահլիճում 19 մարդ է եղել։

Հետաքննության նախնական տվյալների համաձայն՝ կառուցման ժամանակ շինարարները անօրինական կերպով տանիքի վրա տեղադրել են պեռլիտ, որն անձրևների ժամանակ ջուր է ներծծել և ծանրացել՝ հանգեցնելով տանիքի փլուզման։

Փրկարարական աշխատանքներն ավարտված են: Ոստիկանությունը ձերբակալել է շինարարական ընկերության պատասխանատուներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am