Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Վրաստանում հերքել են վրաց-ռուսական բուհ բացելու մասին տեղեկությունը

Վրաստանում հերքել են վրաց-ռուսական բուհ բացելու մասին տեղեկությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հերքել է ԶԼՄ-ներում տարածվող տեղեկատվությունը երկրում համալսարան բացելու մասին, որը ֆինանսավորում է ռուսական կողմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է gazeta-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի միջոցներով Վրաստանում ռուս-վրացական բուհ բացելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- նշվում է հայտարարության մեջ:

Վրացական մի շարք ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն ՝ Պրիմակովի անվ. վրաց-ռուսական հասարակական կենտրոնի նախագահ Դմիտրի Լորտկիպանիձեն ավելի վաղ խոսել էր վրաց-ռուսական բարձրագույն ուսումնական հաստատության բացման մասին: Նրա խոսքով ՝ այնտեղ ուսուցումն անվճար կլինի, իսկ ծախսերն իբր կծածկի ՌԴ-ն:

«Վրաց-ռուսական համալսարան բացելու խնդրանքով դիմում չի ստացվել կրթության որակի զարգացման ազգային կենտրոն»,- նշել են նախարարության մամուլի ծառայությունում:

Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը պարզաբանել է, որ հանրապետության կրթական համակարգում նման ուսումնական հաստատություն բացելու ընթացակարգ չկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am