Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են անապահովության գնահատման ոլորտի բարեփոխումները

ՀՀ ԱՍՀ նախարարին կից հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 
անապահովության գնահատման ոլորտի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ օգոստոսի 2-ին տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են անապահովության գնահատման ոլորտում ընթացիկ և նախատեսվող բարեփոխումները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, նախարար Մկրտչյանն ընդգծել է սոցիալական պաշտպանության ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ քննարկումների անհրաժեշտությունը և նշել, որ այսօրինակ հանդիպումները կարող են կարևոր ներդրում ունենալ նախատեսվող բարեփոխումների գործընթացում։

Ըստ աղբյուրի՝ անդրադառնալով ընտանիքների անապահովության գնահատման ոլորտում նախատեսվող փոփոխություններին՝ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն անդրադարձել է դրանց նպատակներին, իրականացման ժամկետներին, ընթացակարգերին։ Նախարարի տեղակալը նշել է, որ յուրաքանչյուր փոփոխություն ուղղված է ծայրահեղ աղքատ ընտանիքների աղքատության շեմի հաղթահարմանը։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կարևորվել է նաև ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքների անդամների մասնագիտական կարողությունների զարգացմանն ու կայուն զբաղվածության ապահովմանն ուղղված արդյունավետ ծրագրերի դերը։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am