Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Եվրոպայի քաղաքների միջև նախատեսվում է գերարագ գնացքներ գործարկել

Եվրոպայի քաղաքների միջև նախատեսվում է գերարագ գնացքներ գործարկել

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիայի երկաթուղային ցանցի ազգային օպերատոր Ferrovie dello Stato Italiane-ն (FS) նախատեսում է գերարագ գնացքներ գործարկել Եվրոպայի մի քանի խոշորագույն քաղաքների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Financial Times-ը:

Իտալական օպերատորի նախագիծն ընդգրկում է Ամստերդամը, Բարսելոնան, Բրյուսելը, Փարիզը և, ավելի հեռավոր հեռանկարում, Բեռլինը:

Այլ պետությունների տարածքում գնացքների գործարկումը հնարավոր է 2019 թվականից Եվրոպական միությունում գործող միջսահմանային երկաթուղային փոխադրումների ազատականացման միջոցառումների շնորհիվ, որոնք նախատեսում են անդամ երկրներից պետական և մասնավոր փոխադրողների կողմից հարևանների և ամբողջ տարածաշրջանի երկաթուղային ենթակառուցվածքի օգտագործման իրավունք:

Ներկայումս FS-ը մշակում է Փարիզի և Բարսելոնայի գերարագ երթուղին միացնելու մանրամասն պլաններ, ինչպես նաև ուսումնասիրում է տրանսպորտային ծառայությունների մատուցման տարբեր տարբերակներ Բրյուսել-Ամստերդամ հեռանկարային հատվածում, որտեղ ներկայումս ներկայացված է միայն Eurostar Group փոխադրողը, որը պատկանում է Ֆրանսիայի պետական երկաթուղային օպերատոր Societe Nationale des Chemins de fer Francais-ին (SNCF):

Միևնույն ժամանակ, Trenitalia-ն ՝ FS-ի դուստր ձեռնարկությունը, որն ուղղակիորեն զբաղվում է ուղևորների փոխադրմամբ, արդեն մասնակցում է Ֆրանսիայում և Իսպանիայում գերարագ հաղորդակցության աշխատանքներին, այդ թվում ՝ սպասարկելով Միլան-Փարիզ երթուղին:

Եվրամիության խոշորագույն տարածաշրջաններն ու քաղաքներն ընդգրկող համալիր գերարագ ցանցի ստեղծումը կարող է 550 մլրդ եվրո արժենալ, ասվում է Ernst & Young-ի հատուկ զեկույցում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am