Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում աճել է 10.4 տոկոսով

Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարվա առաջին կիսամյակում 
աճել է 10.4 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2023 թվականի հունվար-հուլիսին 10.4 տոկոսով ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 

Արդյունաբերական արտադրանքի ծավալը այս տարվա հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 0.5 տոկոսով:

Շինարարության ծավալը 2023-ի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ավելացել է 17.2 տոկոսով:

Առևտրի շրջանառությունում 2023-ի առաջին 7 ամսում 2022-ի նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացումը կազմել է 23 տոկոս:

Հայաստանում այս տարվա հունվար-հուլիսին մատուցված ծառայությունների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ ավելացել է 14.9 տոկոսով:

2023 թվականի հունվար-հուլիսին սպառողական գների ինդեքսը 2022-ի հունվար-հուլիսի համեմատ աճել է 3.6 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը մնացել է նույնը։

Էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ նվազել է 3,5 տոկոսով:

Արտաքին առևտրաշրջանառության ծավալներում այս տարվա առաջին 7 ամսում նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արձանագրվել է 62,6 տոկոս աճ: Ընդ որում` 2023 թվականի հունվար-հուլիսին նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ արտահանումն աճել է 62.1 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 63 տոկոսով:

Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 389.33:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am