Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

«Հերոսներ». հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և տարբերանշանը

«Հերոսներ». հայտնի են «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսը և 
տարբերանշանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայում կայանալիք 21-րդ «Մանկական Եվրատեսիլ 2023»-ի կարգախոսն է  «Հերոսներ» (Heroes), հայտնի է նաև տարբերանշանը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասված է Առաջին ալիքի Ֆեյսբուքի էջում:

«Մանկական Եվրատեսիլ» երգի 21-րդ մրցույթը տեղի կունենա 2023 թվականի նոյեմբերի 26-ին Ֆրանսիայի՝ Նիս քաղաքում։

Հիշեցնենք, որ «Մանկական Եվրատեսիլի» 20-րդ հոբելյանական մրցույթը, տեղի է ունեցել Հայաստանում։ Երևանում կայացած 20-րդ «Մանկական Եվրատեսիլում» հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ «Oh Maman» երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am