Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Բուենոս Այրեսում բողոքի ակցիա է անցկացվել Լեռնային Ղարաբաղի անկախության 32-րդ տարեդարձի առթիվ

Բուենոս Այրեսում բողոքի ակցիա է անցկացվել Լեռնային Ղարաբաղի 
անկախության 32-րդ տարեդարձի առթիվ

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում սեպտեմբերի 2-ին բողոքի ցույց է անցկացվել։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է Diarioarmenia-ն ակցիայի նպատակն է եղել բարձրաձայնել Արցախում տիրող իրավիճակի մասին՝ կանխելու հայերի երկրորդ ցեղասպանությունը, որն այս պահին իրականացնում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։

375127414_691631882998070_7574127634753332767_n.jpg (897 KB)

Ակցիան անցկացվել է SOS Artsakh կարգախոսով։

Հարավային Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ղեկավար Հակոբ Տաբակյանը հայտարարել է՝ հավաքվել են, որպեսզի ցույց տան Արցախի ժողովրդին, որ իրենք միայնակ չեն։ «Մենք այստեղ ենք, որպեսզի տեսանելի դարձնենք, որ Արցախը շրջափակված է։ Մեր նպատակն է, որպեսզի միջազգային հանրությունը կանխի նոր ցեղասպանությունը»,- իր ելույթում ասել է Տաբակյանը։

374645664_691631509664774_7241565890656841472_n.jpg (662 KB)

Արգենտինայի հայկական կազմակերպությունների նախագահ Ալեքս Կալպակյանն իր ելույթում նշել է, որ պահանջում են, որպեսզի բացվի Լաչինի միջանցքը, որն անցյալ տարվա դեկտեմբերից փակել է Ադրբեջանը։

Նա հավելել է, որ Լաչինի միջանցքի արգելափակումը հումանիտար ճգնաժամ է առաջացրել Արցախում։ «Մենք պահանջում ենք վերջ տալ այս ցեղասպանական շրջափակմանը»,- ասել է Կալպակյանը։

375016834_691631789664746_4262096140218850976_n.jpg (724 KB)

Արգենտինայում հայ միգրանտների ներկայացուցչական ասոցիացիայի նախագահ Միգել Հարությունյանն էլ նշել է, որ հավաքվել են՝ դատապարտելու Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները , որը շուրջ 9 ամիս է, ինչ Արցախում շրջափակման մեջ է պահում 120 հազար հայերի։ «Մենք պահանջում ենք, որպեսզի աշխարհը բարձրացնի իր ձայնը, քանի որ այն, ինչ տեղի է ունենում Արցախում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է և ցեղասպանական գործողություն, ինչի մասին բարձրաձայնել է Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

375142040_691631686331423_7131988080663099636_n.jpg (889 KB)


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am