Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Փաշինյանն ու Բլինքենը անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը

Փաշինյանն ու Բլինքենը անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հայաստանի կառավարությունից:

Կողմերն անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի խորացմանը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ադրբեջանական զորքերի կուտակման, Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին լարվածության աճի միտումներին:

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է հավատարմությունը՝ բոլոր հարցերը բացառապես դիվանագիտական ճանապարհով ու կառուցողական մթնոլորտում կարգավորելու մոտեցումներին՝ հիմք ընդունելով 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և 2023 թվականի մայիսի 14-ին Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Էնթոնի Բլինքենը կարևորել է երկխոսությամբ և խաղաղ դիվանագիտական ճանապարհով բոլոր հարցերի լուծումը, նշել, որ ԱՄՆ շարունակելու է ակտիվ ջանքերն այդ ուղղությամբ:

ՀՀ վարչապետը և ԱՄՆ պետքարտուղարն անթույլատրելի են համարել իրավիճակի սրումը՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման անհրաժեշտությունը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ այդ նպատակով պատրաստ է հրատապ քննարկումներ ունենալ Ադրբեջանի նախագահի հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am