Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ՄԱԶԾ և ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկազմակերպվի ձեռնարկություններ աշխատանքի  դիմող անձանց վերապատրաստումը

ՄԱԶԾ և ԵՄ աջակցությամբ ՀՀ կառավարությունը կկազմակերպվի 
ձեռնարկություններ աշխատանքի  դիմող անձանց վերապատրաստումը

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Եվրամիության համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում կկազմակերպվի ձեռնարկություններ աշխատանքի դիմող անձանց մասնագիտական վերապատրաստման գործընթացը։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից

«Եթե ունեք աշխատողի կարիք կամ պատրաստ եք կազմակերպել աշխատանքի համար դիմող անձի մասնագիտական վերապատրաստման գործընթացը, ապա կտրամադրվի ֆինանսավորում՝ Ձեր իսկ առաջարկած չափով՝ Կառավարության, Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ԵՄ համագործակցությամբ մեկնարկած նոր նախաձեռնության շրջանակում։

Դիմելիս կազմակերպությունն ինքն է որոշում, թե քանի անձի է պատրաստ վերակրթել, աշխատանքով ապահովել և որքան գումար է ակնկալում ստանալ դրա դիմաց. գումարի սահմանափակում չկա։

Կազմակերպությունները նաև ազատ են ընտրելու, թե ինչ տևողությամբ, ձևաչափով (առցանց կամ առդեմ) և ծավալով կրթական ծրագիր են նախատեսում իրականացնել՝ պայմանով, որ դրա տևողությունը չգերազանցի հինգ ամիսը։  

Ծրագրին կարող է դիմել և աջակցություն ստանալ աշխատուժի կարիք ունեցող, ինչպես նաև աշխատանքի կրթական ծառայություններ մատուցող ցանկացած կազմակերպություն. ընդ որում՝ վերջիններս կարող են դիմել առանձին կամ համատեղ և ըստ արդյունքի ստանալ ֆինանսավորում՝ քաղաքացիների վերակրթման և աշխատանքի տեղավորման համար:  

Կազմակերպությունները կարող են դիմել ցանկացած մասնագիտությամբ աշխատակիցներ վերապատրաստելու և աշխատանքով ապահովելու համար, բացառությամբ՝ զինվորական մասնագիտությունների։

Ավելին իմանալու և Ձեր առաջարկը ներկայացնելու համար կարող եք այցելել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կայքէջ հետևյալ հղմամբ՝ https://shorturl.at/exER2  (անհրաժեշտ փաստաթղթերին, դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ «Թեմային առնչվող փաստաթղթեր» հատվածում):

Դիմումներ ներկայացնելու վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 29»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ աղբյուրի՝ մրցույթը կազմակերպվում է Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Կառուցելով սոցիալական պաշտպանության դիմակայուն համակարգ» և ՄԱԶԾ-ի կողմից ֆինանսավորվող «ՄԱԶԾ-կառավարություն գործընկերության ծրագրի ընդլայնում (Հարթակ #5)» ծրագրերի շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am