Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է Իրանի համար․ Իրանի ՊՆ

Տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունը կարմիր գիծ է 
Իրանի համար․ Իրանի ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տարածաշրջանային երկրների տարածքային ամբողջականությունն ու միջազգային սահմանների անխախտելիությունը կարմիր գիծ են Իրանի Իսլամական Հանրապետության համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով tasnimnews-ը, այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը։

Իրանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները դեմ են արտահայտվել Հարավային Կովկասում արտատարածաշրջանային երկրների ներկայությանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին՝ Իրանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը խաղաղ ճանապարհով խնդիրների լուծման արդյունավետ միջոց է համարել տարածաշրջանային համագործակցության «3+3» ձևաչափը։

Սերգեյ Շոյգուն կիսել է իր գործընկերոջ տեսակետները և ընդգծել է տարածաշրջանային նախաձեռնությունների անհրաժեշտությունը՝ դրանում ներգրավված պետությունների մասնակցությամբ։ Սերգեյ Շոյգուն բարձր է գնահատել Իրանի դիրքորոշումը կովկասյան զարգացումների առանցքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am