Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում ռուս խաղաղապահները մոտ 5 հազար մարդու են տարհանել

ԼՂ-ում ռազմական գործողությունների ընթացքում ռուս խաղաղապահները մոտ 5 
հազար մարդու են տարհանել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի սանձազերծած ակտիվ ռազմական գործողությունների ընթացքում  ռուս խաղաղապահները մոտ 5 հազար խաղաղ բնակչի են տարհանել Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի շրջաններից։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ խաղաղապահների սեպտեմբերի 21-ի տեղեկագրից:  

Հաղորդագրության համաձայն՝ ռազմական գործողությունների սկզբից սկսած ռուս խաղաղապահ զորակազմի տեղակայման վայր է տեղափոխվել  մոտ 5 հազար մարդ։ Բոլոր տարհանված բնակիչներին տրամադրվել են սաք սնունդ և հանգստյան սենյակ, ռուսական հատուկ նշանակության բժշկական ջոկատի զինվորական բժիշկները որակյալ բուժօգնություն են ցուցաբերում քաղաքացիական անձանց։

Ըստ տեղեկագրի՝ շարունակական փոխգործակցություն է պահպանվում Բաքվի, Երևանի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխմանը, խաղաղ բնակչության անվտանգության և մարդասիրական իրավունքի պահպանմանը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ կոնտինգենտի անվտանգության ապահովմանը։

Նաև նշվում է, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարության միջնորդությամբ հակամարտող կողմերի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ։ Իրավիճակը վերահսկվում է շուրջօրյա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am