Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

Ռայիսին կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ապահովումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ տարածաշրջանում Իրանի զինված ուժերի ներկայությունը կկանխի սահմանների փոփոխությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռայիսին նման պնդում է արել՝ խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրների մասին։

«Իրանի զինված ուժերի հեղինակավոր ներկայությունը կկանխի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության ցանկացած փոփոխություն և սահմանների փոփոխություն», - ԻՐՆԱ գործակալությունը փոխանցում է Ռայիսիի խոսքերը։

Իրանի նախագահը նաև շեշտել է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը։

«Ղարաբաղն, անկասկած, պատկանում է Ադրբեջանի Հանրապետությանը, սակայն հարկավոր է հայերի իրավունքներն ապահովել այնպես, որ տարածաշրջանում պաշտպանված լինեն նրանց անվտանգությունն ու իրավունքները», - ասել է Ռայիսին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում սկսեց, ինչի հետևանքով, վերջին տվյալներով, հայկական կողմն ունի առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր։ Զոհերի և վիրավորների թվում կան քաղաքացիական անձինք, այդ թվում՝ երեխաներ: Սեպտեմբերի 20-ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունում են ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը կրակի դադարեցման վերաբերյալ։ Սեպտեմբերի 21-ին Եվլախում կայացավ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են առաջիկայում նոր հանդիպում ունենալ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am