Երևանում՝ 11:07,   27 Մայիս 2024

ՀՀ ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ՀՀ ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց արձանագրության նախագիծը։ Ամփոփ պատկերը այպիսին է․

Ընտրողների ընդհանուր թիվը՝  824,317

Քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը՝ 234,442 կամ 28․44%:

Անվավեր  քվեաթերթիկների թիվը՝  2,492։

Երևանի ավագանու ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ստացած քվեները՝

  • «Հանրային ձայն» կուսակցություն- 22,447 կամ 9․68%
  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 75,494 կամ 32.57%
  • «Արդար Հայաստան» կուսակցություն- 2,600 կամ 1․12%
  • «Հաղթանակ» կուսակցություն 3,960 կամ 1.71%
  • «Ուժը հայրենյաց» կուսակցություն 1,708 կամ 0.74%
  • «Հայաստանի եվրոպական կուսակցություն»- 2,569 կամ 1․11%
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 43,797 կամ 18․89%
  • «Հանուն սոցիալական արդարության» կուսակցություն- 781 կամ 0․34%
  • «Հանրապետություն» կուսակցություն- 26,233 կամ 11.32%
  • «Միացյալ Հայաստան» կուսակցություն- 1,277 կամ 0.55%
  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 4,178 կամ 1.80%
  • «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն- 2,345 կամ 1.01%
  • «Ապրելու երկիր» կուսակցություն- 8,429 կամ 3.64%
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 35,807 կամ 15.45%

Անճշտությունների գումարային չափը՝ 188։

Երևանի ավագանու ընտրությունների պարագայում կուսակցությունների համար անցողիկ շեմը 4% է, կուսակցությունների դաշինքների դեպքում՝ 6%:

Ըստ այդմ, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն-24 մանդատ
  • «Ազգային առաջընթաց» կուսակցություն-14 մանդատ
  • «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք-12 մանդատ
  • «Հանրապետություն» կուսակցություն-8 մանդատ
  • «Հանրային ձայն» կուսակցություն-7 մանդատ։

ԿԸՀ նախագահը նաև հայտնեց, որ անցողիկ շեմը հաղթահարած և Երևանի ավագանու կազմում հայտնված ուժերի ներկայացուցիչներն ինքնաբացարկի դիմումներ կարող են ներկայացնել մինչև սեպտեմբերի 28-ը, ժամը 11։00-ը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am