Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԱՏՁՄ-ն արագ արձագանքման գործողություններ կիրականացնի ԼՂ հայրենակիցներին օգնելու համար

ԱՏՁՄ-ն արագ արձագանքման գործողություններ կիրականացնի ԼՂ 
հայրենակիցներին օգնելու համար

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ), գիտակցելով ստեղծված իրավիճակի բարդությունը, այս օրերին մարդկային, մտավոր և ֆինանսական բոլոր միջոցներն ուղղելու է Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին օգնելու համար։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միության հայտարարության մեջ նաև նշվում է, որ ԱՏՁՄ-ն կիրականացնի մի շարք արագ արձագանքման միջոցառումներ՝ Լեռնային Ղարաբաղի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարներին, աշակերտներին և նրանց ընտանիքներին օգնություն հասցնելու համար։ 

Ըստ աղբյուրի՝ Կոռնիձորում տրանսպորտի, կեցության, առողջական խնդիրների, սննդի հարցերը լուծելու համար ԱՏՁՄ-ում գործում է արագ արձագանքման խումբ, իսկ Լեռնային Ղարաբաղից խմբավարները, որոնք կուզենան աշխատել «Արմաթ»-ի մարզերի՝ խմբավարի թափուր հաստիք ունեցող աշխատանոցներում, նրանց ցանկությամբ մարզն ընտրելով՝ անմիջապես կապահովվեն աշխատանքով։

«Մեր հայրենակիցներին դրամական աջակցության համար ցանկացողները կարող են այցելել https://armath.am/hy/donate էլեկտրոնային հասցեով և նվիրատվության մեկնաբանություններում նշել, որ գումարը ցանկություն ունեն ուղղել Արցախից տեղահանված մեր հայրենակիցների օգնությանը։ 

Նրանք, ովքեր պատրաստ կլինեն ֆինանսական, մարդկային և մտավոր ռեսուրսով աջակցել, կարող են կապ հաստատել շտաբի ղեկավար Սեդրակ Վարդանյանի (+374 98 40 65 01) կամ Մայա Շահումյանի +374 93 27 30 40 հետ։ 

 Բոլոր նրանք, ովքեր ցանկություն կունենան մասնակցել սննդի, դեղամիջոցների պաշարով և կեցության վայրով մեր հայրենակիցներին ապահովելու համար, կարող են կապ հաստատել +374 11 548881 հեռախոսահամարով կամ այցելել Ոսկերիչների 1 հասցե»,- ասվում է հայտարարության մեջ։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am