Երևանում՝ 11:07,   23 Փետրվար 2024

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի հասույթն ուղղվելու է 44- օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների նորածիններին

Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված համերգի հասույթն ուղղվելու է 44-
օրյա պատերազմում զոհվածների ընտանիքների նորածիններին

ԵՐԵՎԱՆ, 26 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում  հոկտեմբերի 3-ին տեղի կունենա վոկալ-դաշնամուրային բարեգործական համերգ՝ նվիրված մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 120-ամյակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բարեգործական համերգի ամբողջ հասույթը տրամադրվելու է 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներում լույս աշխարհ եկած նորածիններին:

Երեկոյի ընթացքում կհնչեն բացառապես մեծանուն կոմպոզիտորի ճանաչված և սիրված ստեղծագործությունները։ Ինչպես նաև առաջին անգամ երաժշտասեր հանրությունը կունկնդրի Խաչատրյանի հեղինակած հիմնը՝ Արշակ Բանուչյանի, և «Ձոն Հայրենիքիս» ստեղծագործությունը՝ մարսելաբնակ հայ հեղինակ Կարեն Խուրշուդյանի խոսքերով։

3.10.23 banner 120x180 (3).jpg (2.96 MB)

Համերգի կազմակերպիչ, ֆրանսաբնակ օպերային երգիչ Ադամ Բարրոն (Մուրադ Ամիրխանյան)    նշել է . «Իմ պարտքը և ցանկությունն է եղել վեր հանել հայ դասականի՝ փառահեղ կոմպոսիզտոր Արամ Խաչատրյանի անարդարացիորեն մոռացված ստեղծագործությունները՝ նրա 120-ամյակի առիթով։ Արվեստը մեծ ուժ կարող է փոխանցել, սփոփել վերքերը և հենց այդ միտքն ինձ դրդեց, որ կոչ անեմ իմ ընկերներին՝  հայ դասական երգի աստղերին, համախմբված  նշելու  Խաչատրյանի 120-ամյակը։ Չափազանց հուզիչ են մեր այն hերոսածին մայրերի պատմությունները, որոնց անգին զավակներն ընկան հանուն Հայրենիքի, և հերոսածին մայրերը  կրկին անգամ ուժ գտան, մայրացան՝ մեր ապագան կերտող զավակներ պարգևելու համար»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]