Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԼՂ-ից Հայաստան տեղափոխված բոլոր բռնի տեղահանվածներին կացարան առաջարկվում է, բայց մի մասը մեկնում է իր նախորոշած հասցեով. ՀՀ վարչապետ

ԼՂ-ից  Հայաստան տեղափոխված բոլոր բռնի տեղահանվածներին կացարան 
առաջարկվում է, բայց մի մասը մեկնում է իր նախորոշած հասցեով. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բոլոր բռնի տեղահանվածներին առաջարկվում է կացարան, բայց նրանց մի մասը հայտնում է, որ կացարանների նախորոշված հասցեներ ունի, որտեղ մեկնում են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նրանց հետ կապն ամեն դեպքում պահպանվում է, որպեսզի հետագա սոցիալական խնդիրները կառավարվեն:

«Հնարավոր է, որ հիմա մարդիկ գնան իրենց որևէ հարազատի տանն, օրինակ,  մեկ շաբաթ մնան, դրանից հետո ավելի հարմար գտնեն չշարունակել այնտեղ մնալ: Նաև  հնարավոր է՝ մարդիկ ունենան կացարան, բայց ունենան այլ կարիքներ, կապված՝ սննդի կոմունալ վճարների հետ: Նրանց հետ կապը կպահվի, որպեսզի այդ աջակցությունը հասու լինի մեր քաղաքացիներին»,- նշեց ՀՀ վարչապետը՝ պարզաբանելով, որ այս պահին լուծվում է կարճաժամկետ տեղավորման խնդիրը, իսկ  հաջորդը կլինի միջնաժամկետ տեղավորման ծրագիր իրականացնելը:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am