Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում ՏԸՀ նախագահի և քարտուղարի պաշտոնները

ԿԸՀ-ն բաշխել է հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում ՏԸՀ նախագահի և 
քարտուղարի պաշտոնները

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բաշխել է 2023 թվականի հոկտեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև։ Արարատի մարզի Վերին Դվին և Կոտայքի մարզի Արզնի համայնքներում հոկտեմբերի 29-ին մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղամասային ընտրական հանձնաժողովներում հանձնաժողովի նախագահի և քարտուղարի պաշտոններն Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցության, կուսակցությունների դաշինքների միջև «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն` 2 -ական,

«Հայաստան» կուսակցությունների դաշինք` 1-ական,

«Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինք` 0 -ական։

Բաշխումն իրականացվում է ԱԺ խմբակցությունների ստացած մանդատների համամասնությամբ։

Տեղամասային ընտրական հանձնաժողովներում անդամներ նշանակելու մասին հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են 2023 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 4-ը` մինչև ժամը 18.00-ն:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ կարող են նշանակել միայն ԱԺ խմբակցությունները և Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները (յուրաքանչյուրը 2 անդամ): ԿԸՀ-ն ՏԸՀ անդամ նշանակելու իրավասություն չունի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am