Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ֆրանսիայի Սենատի նախագահը էթնիկ զտում է որակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան

Ֆրանսիայի Սենատի նախագահը էթնիկ զտում է որակել Լեռնային Ղարաբաղի 
ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեն «Le Figaro» պարբերականին տված հարցազրույցում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական ագրեսիան անվանել է էթնիկ զտում։ 
«Ինչ վերաբերում է Հայաստանին, ես իմ համերաշխությունն եմ հայտնում և հարց եմ տալիս․ արդյոք պետք է զոհե՞լ այս երկիրն Ադրբեջանի հետ էներգետիկ պայմանագրի զոհասեղանին։ Ժամանակ առ ժամանակ պետք է խիզախություն դրսևորել։ Մենք բոլորս պետք է կանգնենք Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հայերի կողքին։ Նրանց ստիպել են լքել մի հող, որն իրենցն էր։ Եթե ​​դա էթնիկ զտում չէ, ես չգիտեմ՝ ուրիշ ինչ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ասել է Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի նախագահը։   

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am