Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 632 է

Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը 100 հազար 
632 է

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված անձանց թիվը հոկտեմբերի 4-ի ժամը 16:00-ի դրությամբ 100 հազար 632 է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 4-ին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ հաշվառվածների թիվը 96 հազար 940 է, ինչը ԼՂ-ից բռնի տեղահանվածների 97 տոկոսն է կազմում:

«Մեզ տվյալներ է փոխանցել նաև ՀՀ առողջապահության նախարարությունը: Տվյալների համաձայն՝ այս պահին Հայաստանի տարբեր բուժհաստատություններում  բուժում է ստանում 324 անձ: Նրանցից 114-ի վիճակը ծանր է, 15-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում շարունակում է բուժում ստանալ  8 երեխա»,-ասաց Բաղդասարյանը:

Նրա հավելեց՝ պետական պատվերի շրջանակներում 14 ավագ բուժաշխատողի, 13 միջին բուժաշխատողի  տրամադրվել է կրեդիտավորման դասընթացների մասնակցելու ուղեգիր, ինչին հաջորդելու է նաև նրանց համար աշխատանք գտնելու գործընթացը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ից Լեռնային Ղարաբաղի դեմ լայնածավալ հարձակում էր սկսել՝ թիրախավորելով նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ, խաղաղ բնակիչներին: Զոհվել և վիրավորվել էին նաև քաղաքացիական անձինք: Սեպտեմբերի 20-ին ԼՂ իշխանություններն ընդունեցին ռուսական խաղաղապահ առաքելություն իրականացնող զորակազմի հրամանատարության առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ: Վերջին օրերին Լեռնային Ղարաբաղից ՀՀ են տեղափոխվում բռնի տեղահանված քաղաքացիներ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am