Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Նախարար Մկրտչյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Նախարար Մկրտչյանը և Հնդկաստանի դեսպանը քննարկել են սոցիալական 
պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՍՀ նախարարությունից, հանդիպման ընթացքում դիտարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները, քննարկվել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունների ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը։ 

Ըստ աղբյուրի՝ երկուստեք ընդգծվել է փորձի փոխանակման կարևորությունը՝ աշխատանքային միգրացիայի, աշխատողների առողջության պահպանման ու աշխատավայրի անվտանգության, ինչպես նաև երեխաներին մատուցվող ծառայությունների բարելավման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և այլ ուղղություններով։  

«Անդրադառնալով ոլորտային համագործակցության շրջանակում արդեն իսկ իրականացված աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը դրական է գնահատել Նյու Դելիում կայացած Raisina Dialogue միջազգային համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունը, որի շրջանակում քննարկվել են հեռավար ձևաչափով աշխատողների համար ոլորտում առկա ոչ լիարժեք կարգավորումներին, անհատական պայմանագրերով արտերկրում գրանցված ընկերություններում աշխատող անձանց աշխատանքային իրավահարաբերություններին, դրանցից ծագող խնդիրներին առնչվող մի շարք հարցեր:

Ըստ աղբյուրի՝ նախարարն արդյունավետ է որակել նաև «Օբզերվեր» հետազոտական հիմնադրամի նախագահ Սամիր Սարանի հետ փոխըմբռնման հուշագրի կնքումը՝ Հայաստանում և Հնդկաստանում մարդկային կապիտալի զարգացման ու սոցիալական պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման նպատակով։ Նարեկ Մկրտչյանը նշել է, որ հուշագրի կնքումը նպատակ ունի մշակել և իրականացնել ծրագրեր սոցիալական պաշտպանության, ժողովրդագրության, գենդերային քաղաքականության և զբաղվածության ոլորտներում երկուստեք սահմանված առաջնահերթությունների և ռազմավարական խնդիրների կարգավորման ուղղությամբ։

Նշվում է, որ դեսպան Նիլակշի Սահա Սինհային շնորհակալություն է հայտնել նախարարին ոլորտային ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկատվության փոխանցման համար և պատրաստակամություն հայտնել ևս անհրաժեշտ ջանքեր ներդնել սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման ուղղությամբ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am