Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը թիվ մեկ հարցն է համարել ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Պուտինը Ալիևի հետ հանդիպմանը թիվ մեկ հարցն է համարել ԼՂ շուրջ ստեղծված 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքը:

«Իհարկե, թիվ մեկ հարցը Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակն է, պետք է անկեղծորեն ասել։ Բայց մենք ունենք նաև այլ օրակարգ, այն բավականին ծավալուն է»,- ասել է Պուտինը:

Նա առաջարկել է Ալիևին երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ քննարկումից հետո մնալ երկուսով և խոսել նաև զգայուն հարցերի մասին: 

Ալիևն իր հերթին համաձայնություն է տվել ՌԴ նախագահի այդ առաջարկին` նշելով, որ սկզբում խոսեն երկկողմ օրակարգի հարցերի մասին, իսկ հետո «անցնենք տարածաշրջանային թեմատիկայով և անվտանգության հարցերով»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am