Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Պաղեստինի նախագահը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը

Պաղեստինի նախագահը դատապարտել է խաղաղ բնակիչների սպանությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը խաղաղության կոչ է արել՝ դատապարտելով խաղաղ բնակիչների սպանությունը և խնդրելով անհապաղ դադարեցնել ագրեսիան Պաղեստինի ժողովրդի դեմ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում կատարելով պաղեստինյան WAFA լրատվական գործակալությանը:

«Մենք մերժում ենք խաղաղ բնակիչներին սպանելու կամ նրանց բռնության ենթարկելու պրակտիկան երկու կողմից, քանի որ այն հակասում է բարոյականությանը, կրոնին և միջազգային իրավունքին»,- ասել է նա:

Պաղեստինի նախագահը կոչ է արել ազատ արձակել խաղաղ բնակիչներին և պատանդներին:

Մահմուդ Աբասը հոկտեմբերի 12-ին Ամմանում հանդիպել է Հորդանանի թագավոր Աբդուլլահ Երկրորդի հետ: Նրանք քննարկել են Գազայի հատվածում մարդասիրական և բժշկական օգնության, ինչպես նաև ջրի և էլեկտրաէներգիայի անհրաժեշտության հարցեր:

Պաղեստինի նախագահն ասել է, որ պաղեստինցիները դեռ հաստատակամ են ազատության և անկախության իրենց նպատակների հարցում:

Հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ավելի քան 1500 զինյալներ ճեղքել էին անվտանգության պատնեշը և Գազայի հատվածից ներխուժել Իսրայել։ Իսրայելում զոհերի թիվը հասել է 1300-ի։ 150 մարդ պատանդ է վերցվել։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին և հարվածներ է հասցնում հարյուրավոր թիրախների։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1200-ի։ Իսրայելը նաև հայտարարել է Գազայի լիակատար պաշարման մասին՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am