Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Պետդեպը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունն Ադրբեջանի կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին

Պետդեպը հերքում է Բլինքենին վերագրվող հայտարարությունն Ադրբեջանի 
կողմից Հայաստան հնարավոր ներխուժման մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը հերքում է Politico պարբերականի հրապարակումն այն մասին, թե իբր պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ԱՄՆ օրենսդիրների հետ հանդիպմանը նախազգուշացրել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում Ադրբեջանը կարող է ներխուժել Հայաստան։ «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հայտնել է, որ հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը «սխալ է» և «չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»։

«Միացյալ Նահանգները խստորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կհանգեցնի լրջագույն հետևանքների։ Այս (խմբ.` Politico-ի) հոդվածի տեղեկությունը սխալ է և ոչ մի կերպ չի արտացոլում այն, ինչ պետքարտուղար Բլինքենն ասել է օրենսդիրներին»,- «Արմենպրես»-ին տված մեկնաբանության մեջ նշել է պետդեպի խոսնակ Միլլերը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am