Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Համախմբելով աշխարհը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նշում է արդյունավետ արդյունքների տասնամյակը

Համախմբելով աշխարհը՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը նշում է 
արդյունավետ արդյունքների տասնամյակը

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2013 թվականին Ղազախստան և Ինդոնեզիա կատարած իր այցերի ընթացքում, նախագահ Սի Ծինփինն առաջարկեց կարևոր նախաձեռնություններ՝ ստեղծելու Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և 21-րդ դարի Ծովային Մետաքսի ճանապարհը: 2019 թվականին նախագահ Սի Ծինփինը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության Միջազգային համագործակցության երկրորդ համաժողովի բացման արարողության ժամանակ առաջարկեց խթանել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ իրականացմանը՝ ուղղված բարձրորակ զարգացմանը: Վերջին 10 տարիների ընթացքում, բոլոր կողմերի ջանքերի շնորհիվ, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը հայեցակարգից վերածվել է գործողության, տեսլականից իրականության՝ գործնական օգուտներ բերելով երթուղու երկայնքով գտնվող երկրներին և դրական ներդրում ունենալով համաշխարհային զարգացման մեջ: Կարելի է ասել, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը առաջ է քաշվել Չինաստանի կողմից, սակայն պատկանում է ամբողջ աշխարհին և օգուտ է բերում ողջ մարդկությանը։

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը խաղաղության ուղի է նոր դարաշրջանում: Այն երկրներին կոչ է անում փոխադարձաբար հարգել միմյանց, մասնակցություն ունենալ հավասար հիմունքներով, կառուցել իրավահավասար համագործակցություն մեծ և փոքր երկրների միջև՝ հասնելով փոխադարձ շահի, ստեղծելով «ընտանիք» և ապահովելով հանրային լայն աջակցություն խաղաղության և զարգացման որոնման գործում: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը բարգավաճման ուղի է նոր դարաշրջանում: Նախաձեռնությունը ներգրավել է մոտ մեկ տրիլիոն դոլարի ներդրումներ, ստեղծել ավելի քան 3000 համագործակցության նախագիծ և 420000 աշխատատեղ, օգնել է աղքատությունից դուրս բերել մոտ 40 միլիոն մարդու և շարունակում է հզոր խթան հանդիսանալ համաշխարհային զարգացման համար: «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը բաց լինելու ուղի է նոր դարաշրջանում։ Ժառանգելով Մետաքսի ճանապարհի ոգին, որը հիմնված է խաղաղության և համագործակցության, բաց լինելու և ներգրավվածության, փոխադարձ ուսուցման և փոխշահավետության վրա, «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը գրկաբաց ողջունում է աշխարհի  բոլոր երկրներին: Վերջինիս մասնակցություն են ունեցել ավելի քան 150 երկրներ և 30-ից ավել միջազգային կազմակերպություններ։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ը նորարարությունների ուղի է նոր դարաշրջանում: Ստեղծագործական նախաձեռնությունը առաջ է քաշում համատեղ քննարկման, համատեղ կառուցման և համատեղ օգտագործման սկզբունքները` վանելով արևմտյան «ուժեղ ներդրողներին» և զրոյական գումարով մտածողությունը, ստեղծում է միջազգային համագործակցության նոր հայեցակարգ և խթանում գիտական և տեխնոլոգիական նորարարությունների ձեռքբերումները, որոնք օգուտ են բերում ավելի շատ երկրներին և ժողովուրդներին: «Մեկ գոտի,մեկ ճանապարհ»-ը քաղաքակրթությունների միավորման ուղի է նոր դարաշրջանում: Մենք հանդես ենք գալիս տարբեր քաղաքակրթությունների միջև փոխադարձ հարգանքի, փոխըմբռնման և փոխադարձ վստահության օգտին, ակտիվորեն իրականացնում ենք տարբեր մշակութային փոխանակումներ և համագործակցություն և ուժ ենք ստանում քաղաքակրթությունների միջև փոխադարձ ուսուցման շնորհիվ:

Այսօր Պեկինում տեղի է ունեցել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» Միջազգային համագործակցության երրորդ համաժողովի բացման հադիսավոր արարողությունը։ Ավելի քան 130 երկրների ներկայացուցիչներ հավաքվեցին Պեկինում՝ համատեղ քննարկելու համագործակցության ծրագրերը։ Սույն համաժողովի հիմնական թեման է՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնության  բարձրորակ կառուցումը, ընդհանուր զարգացման և բարգավաճման համատեղ հասնելը»։ Նախագահ Սի Ծինփինը ներկա է  բացման արարողությանը և հանդես է գալիս խոսքով՝ հավաքելու առավելագույն առաջ մղող սիներգիա, նպաստելու «Մեկ գոտի,մեկ ճանապարհ»-ի բարձրորակ կառուցմանը և գրելու Մետաքսի ճանապարհի դարաշրջանի նոր գլուխ, որի դեպքում երկրները համագործակցում են փոխշահավետ հիմունքներով, ժողովուրդները ծանոթանում են միմյանց հետ և ընկերանում, իսկ քաղաքակրթությունները սովորում են միմյանցից:

Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց և մասնակցեց «Մեկ գոտի,մեկ ճանապարհ»-ի համատեղ կառուցմանը։ Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական համագործակցությունը լիովին մարմնավորում է համատեղ խորհրդակցության, համատեղ կառուցման, համատեղ օգտագործման հայեցակարգը և «Մեկ գոտի,մեկ ճանապարհ» նախաձեռնության բովանդակությունը։ Երկու երկրների միջև քաղաքական համաձայնեցումը շարունակաբար ամրապնդվում է, երկու երկրներն էլ աջակցում են միմյանց առաջ շարժվել իրենց ազգային առանձնահատկություններին համապատասխան զարգացման ճանապարհով, հարգում են միմյանց հիմնական շահերն ու կարևոր մտահոգությունները։ Ենթակառուցվածքային փոխադարձ կապը շարունակում է ամրապնդվել, և այնպիսի նախագծերը, ինչպիսիք են Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու, ֆոտովոլտային էլեկտրակայանի և Կապսի ջրամբարի կառուցումը՝ իրականացված Չինաստանի կողմից, հաջողությամբ առաջ են ընթանում, ինչպես նաև շուտով կսկսվի իրականացվել Հանրային հեռուստատեսության նոր տաղավարների կառուցման ծրագիրը։

Երկու երկրների միջև անխափան առևտուրը շարունակում է զարգանալ, և Չինաստանը երկար ժամանակ հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն առևտրային գործընկերը և արտահանման ու ներմուծման հիմնական շուկան։ Այս տարվա առաջին կիսամյակում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 8 մլն ԱՄՆ դոլարը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 45%-ով։ Հայկական մի շարք ընկերություններ պատրաստվում են մասնակցել Չինաստանի Ներմուծվող ապրանքների և ծառայությունների 6-րդ ազգային ցուցահանդեսին, որն էլ ավելի կընդլայնի մուտքը դեպի չինական շուկա։ Զարգանում է կապիտալի ազատ տեղաշարժը։ Հույս ունենք ամրապնդել համագործակցությունը երկու երկրների ֆինանսական հաստատությունների միջև՝ փոխադարձ ներդրումների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Ժողովուրդների միջև մտերմության ամրապնդումը նոր թափ է ստանում։ Մեր երկրների չորս զույգ նահանգների և քաղաքների միջև արդեն իսկ հաստատվել են բարեկամական հարաբերություններ։ Բազմաթիվ այլ նահանգներ և քաղաքներ նույնպես ստորագրել են հուշագրեր՝ նպատակուղղված բարեկամական փոխանակումների և համագործակցության զարգացմանը: Հայաստանում չինարեն լեզվի և չինական մշակույթի նկատմամբ հետաքրքրությունը շարունակում է աճել, Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանին կից Կոնֆուցիուսի ինստիտուտը մեծ պահանջարկ ունի, որտեղ գրանցված են ավելի քան 4000 չինարեն ուսումնասիրողներ: Երկու երկրները փոխադարձաբար վերացրել են սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջները, և այժմ ակտիվորեն բանակցում են ուղիղ ավիաչվերթներ բացելու հնարավորությունը, ինչը կնպաստի մարդկանց հեշտ տեղաշարժին:

Չնայած Չինաստանն ու Հայաստանը հազարավոր կիլոմետրեր հեռու են գտնվում, երկու երկրների ավանդական բարեկամությունը երկար պատմություն ունի: Այն պահից սկսած, երբ ստանձնեցի ՀՀ-ում ՉԺՀ դեսպանի պաշտոնը, այցելել եմ Հայաստանի բոլոր 10 մարզեր։ Չնայած վերջիններիս մշակույթների և ավանդույթների բազմազանությանը, Չինաստանի հետ համագործակցելու ցանկությունը մնում է անփոփոխ։ Նույնիսկ լեռներն ու օվկիանոսները չեն կարող բաժանել ընդհանուր նպատակներ և հայացքներ ունեցող մարդկանց:Չինաստանը և Հայաստանը զարգացող երկրներ են, որոնք ունեն ընդհանուր նպատակ խաղաղության և զարգացման, արդարության, ժողովրդավարության և ազատության և մեր ժողովուրդներին երջանկություն ապահովելու գործում։  Մտնելով նոր դարաշրջան՝ սկսած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության 10-ամյակից, Չինաստանը պատրաստ է խորացնել քաղաքական փոխըմբռնումը, ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը, ամրապնդել մշակութային փոխանակումները և Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Մենք պատրաստակամ ենք նաև նոր հնարավորություններ ընձեռել զարգացող շատ երկրներին, այդ թվում՝ Հայաստանին՝ խթանելով «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության բարձրորակ կառուցումը և առաջ մղելու մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցման գործընթացը։

 

Ֆան Յուն

Հայաստանում ՉԺՀ դեսպան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am