Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Փախուստի փորձ իրականացրած կալանավորված անձը կարճ ժամանակում հայտնաբերվել է

Փախուստի փորձ իրականացրած կալանավորված անձը կարճ ժամանակում 
հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենիա» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մ․Խ․-ն հոկտեմբերի 22-ին՝ ժամը 03։40-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից, ծառայության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների կողմից Մ․Խ․-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։ Արդյունքում՝ նույն օրը՝ ժամը 14։00-ի սահմաններում, Քրեակատարողական ծառայության օպերատիվ խմբերի և Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների կողմից Մ․Խ․-ն հայտնաբերվել է Արմավիրի մարզի դաշտամիջյան տարածքում գտնվող թաքստոցից։

Ըստ աղբյուրի՝ կատարվածի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am