Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Փաշինյանը և Բազրփաշը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ

Փաշինյանը և Բազրփաշը մտքեր են փոխանակվել տարածաշրջանային 
ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարար Մեհրդադ Բազրփաշի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը ողջունել է իրանական պատվիրակության արդյունավետ այցը Հայաստան, որի շրջանակում ստորագրվել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այն երկու երկրների միջև մինչ այժմ իրականացված խոշորագույն ծրագրերից մեկն է լինելու: Վարչապետը հույս է հայտնել, որ երկկողմ նախագծերի ծավալները շարունակաբար կընդլայնվեն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է կապիտալ խոշոր ծրագրեր և դրանց կյանքի կոչման գործում հայկական կողմը շահագրգիռ է համագործակցել իրանական ընկերությունների հետ:

Ըստ աղբյուրի՝ Մեհրդադ Բազրփաշը նշել է, որ Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունն իրականացնելու է իրանական խոշոր ընկերություններից մեկը, և վստահություն հայտնել, որ ծրագիրը կիրականացվի որակով և ժամանակին: Իրանի քաղաքաշինության և ճանապարհաշինության նախարարի խոսքով` իրանական այլ ընկերություններ ևս պատրաստ են ներգրավվել Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման ծրագրերում: Միաժամանակ, նա նշել է, որ իրանական կողմն իր հերթին շահագրգիռ է երկրում բնակարանաշինության խոշորածավալ ծրագրերում հայկական ընկերությունների ներգրավմամբ: Մեհրդադ Բազրփաշը համոզմունք է հայտնել, որ Հյուսիս-հարավ տարանցիկ ավտոմայրուղու կառուցումը կնպաստի տարածաշրջանային բեռնափոխադրումների ծավալների ընդլայնմանն ու տնտեսական կապերի զարգացմանը:

Նշվում է, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների շուրջ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am