Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

Արթիկի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն նոր կենտրոնում

Արթիկի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն նոր 
կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Արթիկ համայնքի բնակիչներն այսուհետ սոցիալական ծառայություններից կօգտվեն Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) նոր տարածքային կենտրոնում։ Հոկտեմբերի 24-ին կայացել է կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը, Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանը, ՄՍԾ պետ Էդուարդ Պետրոսյանը և այլ պաշտոնատար անձինք։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ներկաները շրջել են կենտրոնում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և սոցիալական ծառայությունների տրամադրման հնարավորություններին։ Նրանք նշել են, որ նոր տարածքային կենտրոնի հիմնմամբ աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի ամենօրյա աշխատանքները կդառնան առավել հասցեական ու համակարգված։

Ըստ աղբյուրի՝ կենտրոնի հիմնումը, որի համար ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի համագործակցությամբ հատկացվել է շուրջ 179 մլն դրամ, բնակիչներին հնարավորություն կտա մեկ պատուհանի սկզբունքով օգտվել զբաղվածության, սոցիալական ապահովության, անձի ֆունկցիոնալության գնահատման և սոցիալական աջակցության ոլորտների ծառայություններից։

Նշվում է, որ Միասնական սոցիալական ծառայության Արթիկի տարածքային կենտրոնի հիմնման աշխատանքներն իրականացվել են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագրի (ՍՊՎԾ 2) շրջանակում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am