Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Պուշկինի անվան թանգարանում բացվել է Հին Հայաստանի պատմությանը նվիրված ցուցահանդես

Պուշկինի անվան թանգարանում բացվել է Հին Հայաստանի պատմությանը 
նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայի Ալեքսանդր Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանում հոկտեմբերի 31-ին բացվում է «Ուրարտուի թագավորությունը: Հին Հայաստանի ժառանգությունը. Ուրաշտու - Հարմինույա - Արմինա» ցուցահանդեսը։ Դրան մասնակցել են յոթ թանգարաններ Ռուսաստանից և Հայաստանից։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Բացում ենք ցուցահանդես՝ նվիրված Ուրարտու պետությանը... Այս նախագիծը պատրաստվել է մի քանի թանգարանների՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական ​​թանգարանի, Հայաստանի պատմության ​​թանգարանի և այլ գործընկերների հետ համատեղ», - ասել է Պուշկինի անվան թանգարանի տնօրեն Ելիզավետա Լիխաչովան։

Ցուցահանդեսը բաղկացած է չորս բաժիններից, որոնցից երեքը նվիրված են այդ տարածաշրջանի պատմության և մշակույթի զարգացման տարբեր փուլերին. Հայկական լեռնաշխարհի հնագույն ցեղերի նախաուրարտական ​​ավանդույթից մինչև մ.թ.ա. հետուրարտական ​​շրջանի (մ.թ.ա. VI–IV դդ.) հին հայկական արվեստի ձևավորումը։ Ցուցահանդեսի հիմքը կազմում է Ուրարտուի թագավորության`1-ին հազարամյակի հին արևելյան գլխավոր պետություններից մեկի մ.թ.ա. IX-VII դարերի ժառանգությունը։

Ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն Կայսերական Ռուսաստանի օրոք իրականացված ամենաառաջին պեղումներից արտեֆակտներ, ինչպես նաև 2010-ական թվականներին պեղումների ժամանակ հայ հնագետների կողմից հայտնաբերված հուշարձաններ։ Ցուցահանդեսի վերջին բաժինը նվիրված է Պուշկինի թանգարանում Ուրարտուի մշակույթի ուսումնասիրությանը։

Ցուցահանդեսը նվիրված է արևելագետ, Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի Հին Արևելքի բաժնի վարիչ Սվետլանա Խոջաշի ծննդյան 100-ամյակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am