Վերաֆինանսավորման տոկոսադրույքը սահմանվել է 9.5 տոկոս. ՀՀ ԿԲ
13:08, 31 Հոկտեմբեր 2023
ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ հոկտեմբերի 31-ին տեղ ունեցած նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 9.5 %:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ԿԲ-ի տարածած հաղորդագրությունից, որոշվել է նաև Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքն իջեցնել 11 %, ԿԲ-ի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 8 %:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում