Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների 
պատվիրակության նախագահ Խորխե Կնոբլովիցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 10-ին ընդունել է Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության (Delegación de Asociaciones Israelitas Argentinas) նախագահ Խորխե Կնոբլովիցի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Պաշտպանն ընդգծել է ինչպես հրեաների, այնպես էլ ազգային փոքրամասնությունների այլ համայնքներին պատկանող անձանց իրավունքների, ներառյալ՝ ազգային և էթնիկ ինքնության, ավանդույթների, կրոնի, լեզվի և մշակույթի պահպանման ու զարգացման իրավունքների երաշխավորման, հանրային կյանքին արդյունավետ մասնակցության ապահովման կարևորությունը:

«Այս համատեքստում Անահիտ Մանասյանը նշել է, որ ներկայումս ընթանում են Պաշտպանին առընթեր՝ ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների պաշտպանության և խթանման խորհրդի ձևավորման աշխատանքները, որի կազմում ընդգրկվել են նաև հրեական համայնքի ներկայացուցիչներ:

Հանդիպման շրջանակներում  Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերը, անդրադարձել առաջնային կարիքների գնահատում իրականացնող կենտրոններում անձամբ իր և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Անահիտ Մանասյանը հատուկ անդրադարձ է կատարել հաստատության գործունեության առաջնահերթություններին՝ ընդգծելով իր հաստատակամությունը` շարունակելու պայքարը անհանդուրժողականության, խտրականության և ատելության միջավայրի ու խոսքի դեմ:

Նշվում է, որ, իրենց հերթին, Արգենտինայում հրեական կազմակերպությունների պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ կարևորելով Պաշտպանի հաստատության գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգի ամրապնդման հարցում։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am