Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. վարչապետ

Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել. 
վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ վերջին հինգ տարում արձանագրված տնտեսական բարձր ցուցանիշներն էականորեն մեծացրել են Հայաստանի տնտեսության պոտենցիալը։

«Վերջին հինգ տարում Հայաստանում 28 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել։ Սա ահռելի թիվ է, որն էականորեն մեծացրել է մեր տնտեսության պոտենցիալը, բայց այդ պոտենցիալն իրացնելու համար անհարժեշտ են հանրակրթության, մասնագիտական կրթության և ուսուցման, բարձագույն կրթության և գիտության ոլորտում իրականացվող բարեփոխումները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի հերթական նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը։

Նրա խոսքով՝ գիտության ոլորտում պետք է ձևավորվի այն կադրային, մարդկային ռեսուրսը, որը պետք է օգտագործի տնտեսական գոյացած պոտենցիալը և այն վերածի տնտեսական շարունակական զարգացման։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am