Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդների ազատ արձակմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը մոտ են պատանդների ազատ արձակմանը և ռազմական 
գործողությունների դադարեցմանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելը, Միացյալ Նահանգները և ՀԱՄԱՍ-ը մոտ են համաձայնության կնքմանը, որը թույլ կտա ազատ արձակել Գազայի հատվածում պահվող պատանդների մի մասին՝ ռազմական գործողություններում հնգօրյա դադարի դիմաց, հայտնում է Washington Post-ը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Interfax-ը, հրատարակությունը ծանոթացել է «մանրամասն վեց էջանոց համաձայնագրին», որում ասվում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը բոլոր ռազմական գործողությունները սառեցնելու են առնվազն հինգ օրով: Հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման ժամանակ խմբավորման կողմից գերեվարված մոտ 240 պատանդներից 50-ը կամ ավելին այդ ընթացքում խմբերով ազատ կարձակվեն յուրաքանչյուր 24 ժամը մեկ:

Գործարքը նաև նախատեսում է «մարդասիրական օգնության ծավալի զգալի ավելացում, ներառյալ՝ վառելիքը», որը կմատակարարվի անկլավ:

The Washington Post-ը, վկայակոչելով արաբ և այլ դիվանագետների, գրում է, որ գործարքը մշակվել է Դոհայում բանակցությունների մի քանի շաբաթվա ընթացքում, քանի որ Կատարը գլխավորում է հրադադարի և պատանդների ազատ արձակման միջնորդական ջանքերը:

Ընդ որում, ԱՄՆ-ի ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչն ի պատասխան Times of Israel-ի խնդրանքի՝ մեկնաբանել այս տեղեկությունը, ասել է. «Մենք դեռ համաձայնության չենք հասել, բայց շարունակում ենք լարված աշխատել դրան հասնելու համար»:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն նոյեմբերի 18-ին կայացած մամուլի ասուլիսում հերքել է համաձայնագրի մասին «բազմաթիվ սխալ հաղորդագրությունները», որոնք հայտնվել են վերջին օրերին: Նա հայտարարել է, որ «բանակցությունների սեղանին դեռ ոչ մի գործարք չի եղել», և մանրամասների մեջ չի խորացել՝ ասելով միայն, որ եթե այն կայանա, ապա իսրայելական հանրությունը ժամանակին կտեղեկացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am