Երևանում՝ 11:07,   29 Ապրիլ 2024

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցության ծրագրերում չընդգրկված անձանց 
դեպքերը կարող են անհատապես ուսումնասիրվել․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից  2023 թվականի սեպտեմբերի 19-ից առաջ Հայաստան եկած այն անձանց դեպքերը, որոնք աջակցության ծրագրերի չափանիշներով շահառուներ չեն համարվում,  կարող են անհատական կարգով քննվել, և եթե լինի նոր շահառուների խմբեր ձևավորելու հնարավորություն ու հիմնավորում, ապա հարցը կդիտարկվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին։

«Հիմա, ըստ էության, մեր հիմնական ուշադրությունն ու կենտրոնացումը եղել են և կան սեպտեմբերի 19-ի դեպքերի բերումով Լեռնային Ղարաբաղից հեռացած մեր հայրենակիցների՝ մեր քույրերի և եղբայրների խնդիրները, բայց մենք նաև ընդունում ենք, որ կան դեպքեր, որոնք այս կամ այն դեպքի մեջ չեն մտնում»,- հավելել է Փաշինյանը։

Նա հավաստիացրել է, որ եթե աջակցության ծրագրի շահառու դառնալու համար առկա լինի օբյեկտիվ հիմնավորում, ապա այն երբեք չի անտեսվի։

«Կան մեր քույրեր ու եղբայրներ, որոնք շատ ժամանակներ առաջ ինչ-ինչ հանգամանքների բերումով տեղափոխվել են ՀՀ, այսինքն՝ պետք է նրանց տեղափոխման պատճառահետևանքային կապերը ճիշտ գնահատվեն, որպեսզի մենք մեր նպատակներից չշեղվենք»,- ավելացրել է ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ԼՂ-ից տեղահանված անձանց բնակվարձերի առումով  ԼՂ կառավարության ունեցած քառամսյա պարտավորության վճարման հարցին՝ նա ընդգծել է, որ նրանց համար որոշակի ծրագրեր իրականացվել են, այդ թվում՝ եղել և գործում է բնակարանային ապահովման ծրագիրը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am