Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հանրահայտ դաշնակահար Լոլա Աստանովան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում

Հանրահայտ դաշնակահար Լոլա Աստանովան առաջին անգամ ելույթ կունենա 
Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխարհի տարբեր երկրներում մեծ ճանաչում ձեռք բերած դաշնակահար Լոլա Աստանովան, որն աչքի է ընկնում ոչ միայն տաղանդով, այլև գրավիչ արտաքինով, առաջին անգամ համերգներով հանդես կգա Հայաստանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոները տեղի կունենան դեկտեմբերի 20-21-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:  Երաժիշտը ելույթ կունենա լարային կազմի նվագակցությամբ:

Լոլա Աստանովան ելույթ է ունեցել աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ «Carnegie Hall»- ում, «Lincoln Center»-ում և «Royal Albert Hall»-ում: Աստանովայի նվագացանկը հարուստ է և բազմազան. նա նվագում է ինչպես դասական, այնպես էլ ջազ, փոփ ժանրի ստեղծագործություններ: Աստանովան նաև կոմպոզիտոր է և թողարկել է մի քանի ալբոմ:

Դաշնակահարուհին, որը բազմահազար հետևորդներ ունի սոցիալական հարթակներում, բեմական տեսքով ապացուցել է, որ հնարավոր է լինել և՛ գայթակղիչ, և՛ տաղանդաշատ: Նրա տեսահոլովակները դարձել են «YouTube»-ի և «Ինստագրամ»-ի սենսացիաները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am