Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են ապահովել ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում. այսօր կիսաեզրափակիչներն են

Հայ բռնցքամարտիկները 10 մեդալ են ապահովել ավագ տարիքի պատանիների ԱԱ-ում. այսօր 
կիսաեզրափակիչներն են

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Միկա» մարզահամալիրում ավարտին մոտեցող բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ապահովել են 10 մեդալ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես գրում է ԿԳՄՍ-ն` քառորդ եզրափակիչների արդյունքներով աշխարհի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ են դուրս եկել Հեղինե Պետրոսյանը (48 կգ), տղաների հավաքականից՝ Առնո Դարչինյանը (46 կգ), Վաղարշակ Քեյանը (48 կգ), Տիգրան Հովսեփյանը (50 կգ), Արեն Խառատյանը (52 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ), Արգիշտի Հակոբյանը (66 կգ), Սամվել Սիրամարգյանը (70 կգ), Ալբերտ Հարությունյանը (75 կգ) և Տիգրան Խաչատրյանը (+80 կգ)։

ԱԱ-ի կիսաեզրափակիչները կկայանան այսօր՝ դեկտեմբերի 1-ին, և կմեկնարկեն ժամը 14:00-ից:

Ցերեկվա մրցահերթում 46 կգ քաշային Առնո Դարչինյանը եզրափակչի ուղեգրի համար կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբդուրակհմոն Մախմուդջոնովի հետ, 52 կգ քաշային Արեն Խառատյանի մրցակիցը կլինի Բուլղարիայի ներկայացուցիչ Յանկո Իլյև Մետոդիևը, 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանն ուժերը կչափի ուզբեկ Ակբար Ախմադովի հետ, գերծանր քաշային Տիգրան Խաչատրյանի մրցակիցը կլինի Հնդկաստանի ներկայացուցիչ Հեմանտ Շանգվանը: Աղջիկների հավաքականի անդամ Հեղինե Պետրոսյանը կիսաեզրափակչում կմենամարտի Տայպեի ներկայացուցիչ Շին-Ալ Շենի հետ:

Երեկոյան մրցահերթում՝ ժամը 17:30-ից, ռինգ դուրս կգա Հայաստանի հինգ ներկայացուցիչ: 48 կգ քաշային Վաղարշակ Քեյանը կմենամարտի Ղազախստանի ներկայացուցիչ Նիգման Նիգմետի հետ, 70 կգ քաշային Սամվել Սիրամարգյանը կմենամարտի Ուզբեկստանի ներկայացուցիչ Նորբեկ Աբդուլաևի հետ, 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանի մրցակիցը կլինի հունգարացի Դոմինիկ Գոմբային, 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանն ուժերը կչափի Հորդանանի ներկայացուցիչ Զադեհ Ակրամ Աբդուլահ Մոհմադի հետ, իսկ 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը կմենամարտի Դանիել Բանդոմոյի հետ:

Նշենք՝ եզրափակիչները նախատեսված են դեկտեմբերի 3-ին և 4-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am